Շարժում 88

Card Image
29.10.2023

1987-ի երկրորդ կեսին մարդկանց մի խումբ նախապատրաստում էր արցախյան պոռթկումը

հարցազրույց Ալեքսան Հակոբյանի հետ. 2016թ

Արտաքուստ թվում է, թե 88-ի Շարժումը և այն ղեկավարող «Ղարաբաղ կոմիտե»-ն ձևավորվեցին ոչնչից՝ զրոյից: Հանրությանը քիչ թե շատ հայտնի է փոքրաթիվ այլախոհական խմբերի՝ ԱՄԿ–ի և Հելսինկյան խմբի գործունեությունը: Հետաքրքիր է, թե, բացի վերոնշյալներից, ուրիշ ի՞նչ խմբեր, խմորումներու քննարկումներ կային Հայաստանում մինչև 1988-ը, և արդյո՞ք կապ կա այդ խմբերի, քննարկումների և 1988-ից ծավալված Շարժման, հատկապես դրա քաղաքական մարտավարության միջև:

Card Image
27.10.2023

Քյարքիի օպերացիան

Ալեքսան Հակոբյանի հուշագրությունը

Բաքվում հայերի հալածանքներին զուգահեռ՝ ադրբեջանցիներն սկսեցին նաեւ Քյարքիից գնդակոծել Զանգեզուր տանող մեր ճանապարհը, որն անցնում էր գյուղին պատկանող հողերով։ Պարզեցինք, որ 1989 թ. հունվարին ադրբեջանցի ընդհատակային զինյալները Նախիջեւանից անցել էին այս կողմ եւ լուրջ ջոկատ կազմել։ Հասկացանք, որ կանգնած ենք Սյունիքի ճանապարհը կորցնելու իրական վտանգի առջեւ։ Ուստի Արարատի մեր ջոկատը, Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ, մի օպերացիա մշակեց, համաձայնացրեց «Կոմիտեի» հետ եւ իրականացրեց. հունվարի 16-ին մեր տղաները մտան գյուղ ու բոլոր զինյալներին քշեցին։ Բայց գյուղում, իրենց ՕՄՕՆ-ից բացի, խորհրդային ներքին զորքերի մի փոքրիկ խումբ կար, որի պահանջով էլ մերոնք գյուղից դուրս եկան՝ տալով մեկ զոհ՝ Տիգրանին Արարատի շրջանի Արմաշ գյուղից, որի անունով էլ Քյարքին հետագայում անվանակոչեցինք Տիգրանաշեն։ Աստիճանաբար պարզ դարձավ, որ ադրբեջանցի գյուղացի ժողովուրդը ադրբեջանցի զինյալների հետ միասին հեռացել է Քյարքիից։

Social